|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Եթե ես առաջիկայում որեւէ խոշոր մրցանակ կամ հոնորար ստանամ, այն կնվիրեմ իմ ընկեր գրողների առողջության վերականգնմանը կամ էլ նրանց գործերի հրատարակմանը»,- այսօր հայտարարեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ՀԳՄ-ում տեղի է ունեցել փակ քվեարկություն` որոշելու համար ՀՀ նախագահի մրցանակին առաջադրված գրքերի հաղթողին, եւ արդյունքում որոշվել է, որ այս տարվա լավագույն ստեղծագործությունը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի «Է» գիրքն է: Որպես մրցանակ` Միլիտոնյանը պետք է 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար ստանա:
Միլիտոնյանը նշեց նաեւ, թե ցանկանում է, որ մենք պոեզիայի թատրոն ունենանք, որպեսզի մեր բանաստեղծների գործերն այդկերպ քարոզվեն: