|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Լաս Վեգասում տաքսու վարորդը վերադարձրել է մեքենայում մոռացված 300.000 դոլարը, որն ուղևորը շահել էր խաղատանը, հայտնում է РИА Новости-ն:
Ջերարդո Գամբոա անունով վարորդն իր մեքենայի հետևի նստատեղին նկատել է փողերով լի փաթեթ, երբ իջեցրել է ուղևորին և տեղափոխել մեկ այլ ուղևորի։ «Դուք իմ վկան եք»,- ասել է վարորդը մյուս ուղևորին և հայտնել իր դիսպետչերին փաթեթի մասին։
Ուղևորի անձը պարզելուց հետո ոստիկանությունը վերադարձրել է գումարը։