|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ուղղափառ կրոնական և մշակութային կենտրոնի բացման ժամանալ ասել է. «Համաշխարհային մասշտաբով Ռուսաստանն ու Ադրբեջանն կարող են միջկրոնական և միջմշակութային երկխոսության գործոն հանդիսանալ, քանի որ ունեն շատ նմանություններ և կապեր»:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը երկու հարևաններ են, և Կովկասը միավորում է այդ երկրները. հայտնում է apa.az-ը:
«Հետևաբար, ինչպես կրոնական առաջնորդն է ասում` հարգված մարդը միշտ ծանրակշիռ է: Այս դեպքում պետության քաղաքականությունն ու կրոնը իրականացվում են նույն ճանապարհով: Նպատակները նույնն են` զարգացումը, բարեկեցությունը, արժեքները, գլոբալացման ընթացքում չվերացող ավանդական արժեքները, էթնիկական կամ կրոնական արմատներից չշեղվող երիտասարդությունը»,- ասել է Իլհամ Ալիևը: