կարևոր
3868 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-05 14:00
Քաղաքական

Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են․ Իլհամ Ալիև

Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և մենք որևէ միջազգային կենտրոնի հետ չենք քննարկելու, թե ինչպես դասավորենք նրանց կյանքը։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ակնայում (Աղդամ) հրավիրված քաղաքաշինության ազգային ֆորումում։

Հերթական անգամ կենտրոնանալով Ղարաբաղի ադրբեջանական հող լինելու վրա՝ Ալիևն ասել է, որ դա ապացուցվել է 44-օրյա պատերազմով։

Նրա խոսքով՝ նույնիսկ օկուպացիայի տարիներին աշխարհում ոչ ոք, այդ թվում՝ Հայաստանը, չի ճանաչել այս ռեժիմը։ Ալիևն իր ելույթում անդրադարձել է նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին։

«Մենք որոշակի լավատեսություն ենք զգում խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Օրեր առաջ կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ առաջին նման հանդիպումը՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման հետ։ Հուսով ենք, որ դա երկար չի տևի:

Մենք գիտենք այն մարտավարությունը, որը սովորաբար օգտագործում է Հայաստանը, երբ չի ցանկանում բանակցել, օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ 27 տարի տևած բանակցություններում։ Եթե ​​այսպես շարունակվի, խաղաղություն չի հաստատվի։ Իսկ եթե սա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նշանակում է, որ նա հերթական լուրջ սխալն է անում»,-ասել է Ալիևը։