|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովել. ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում. հաղորդում է AzerTAc-ը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել տարածաշրջանային այնպիսի նախագծերի իրականացման գործում, ինչպիսիք են Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ, Հյուսիս-Արևմուտք տրանսպորտային միջանցքները:
«Ներկայումս մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի վրա, որը կդառնա Ասիան Եվրոպայի հետ կապող Արևելք-Արևմուտք միջանցքի բաղկացուցիչ մասը: Այս միջանցքը կամրապնդի Ադրբեջանի դիրքը որպես Եվրասիայի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոնի: Ես հրավիրում եմ գործընկեր երկրներին Ասիական-Խաղաղօվկիանոսյան ավազանից՝ դիտարկելու տարածաշրջանային այս ծրագրի ներուժը»,- ասել է Ալիևը: