|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը, մեկնաբանելով հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի դեմ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից առաջադրված մեղադրանքները, նշել է, որ ԱՄՆ-ը վարկաբեկում է մարդկանց և խախտում անմեղության կանխավարկածը. հայտնում է РИА Новости-ն: Դոլգովը հույս ունի, որ ԱՄՆ-ը բացատրություն կտա:
«ՌԴ քաղաքացիներն առնչություն ունեն մաֆիայի հետ, թե` ոչ` պետք է հետաքննվի մեր երկրում՝ ռուսական իրավական համակարգի շրջանակում: Այնպես որ` ուղղակի անընդունելի, որ ԱՄՆ-ը նման հայտարարություններով է հանդես գալիս՝ վարկաբեկելով մարդկանց և խախտելով անմեղության կանխավարկածը»,- ասել է նա: