|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անմեղության կանխավարկածը չի խախտել: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք չի խախտվել անմեղության կանխավարկածը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով:
«Ոչ, որովհետեւ ես հետեւել եմ վարչապետի ելույթին Կապանում տեղի ունեցած, եւ ինքը հղում է կատարել իր մեղադրանքին եւ որից հետո նոր մեղադրանքի բովանդակության մասին խոսել, ինքը մեղադրանքին, պաշտոնական փաստաթղթերին հղում է կատարել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանն էլ հայտարարել է, որ. «Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող քաղաքական ուժի ղեկավարն արդեն երրորդ անգամ (ամեն անգամ ավելի կոպիտ) խախտում է Սահմանադրությամբ պաշտպանված իմ անմեղության կանխավարկածը»: