|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով` ՀՀԿ-ն պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին տված հարցի կապակցությամբ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը նշեց նաև, որ նման հարցերը պետք է մեր երկրի ներսում քննարկվեն:
«Կարծում եմ` ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ ՀՀԿ-ն պետք է դատի տա նման հարցի համար: Նա, ով այդպիսի հայտարարություն է անում, պետք է պատասխան տա, փաստերով ապացուցի: Սա պետության իմիջի հարցն է»,- ընդգծեց նա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ հանրահայտ փաստերը չի պատրաստվում ապացուցել, Սարգսյանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում` հանրահայտ փաստ: Դու եղե՞լ ես այնտեղ, տեսե՞լ ես, դրա համա՞ր է հանրահայտ»:
Նա չցանկացավ գնահատական տալ Փոստանջյանի արարքին` նշելով, որ, վերջիվերջո, 4 երեխաների մայր է: