|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Այսօր Խանջյան փողոցի կանգառներից մեկում մի խումբ անհայտ մարդիկ, անպարկեշտ խոսքերով դիմելով 100 դրամ վճարելու կոչ անող ակտիվիստներին, դատապարտել են նրանց նախաձեռնությունը: Նրանք պնդել են, թե այդպիսով վարորդներին շեղում, վթարների պատճառ են դառնում ու ժողովրդին օգուտ տալու փոխարեն վնաս են տալիս:
Ակցիային խոչընդոտող անձանցից մեկի խոսքերով` ակտիվիստներից մեկը կանգառում երթուղայինի ընթացքն է կանգնեցրել, որպեսզի վրան փակցնի «Վճարում ենք 100 դրամ» գրությամբ թուղթը, դրա հետևանքով էլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է երթուղայինին:
Ակտիվիստների այն պարզաբանմանը, որ ամեն օր տարբեր պատճառներով վթարներ են լինում, և որ անիմաստ է մեղադրել իրենց վթարի համար, ակցիան դատապարտողներից մեկն արձագանքել է. «100 դրամանոցը դուք եք, էլի»: