|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում ՀՀԿ-ն ընտրողների հետ հանդիպում է անցկացրել. գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Սակայն սա սովորական հանդիպում չի եղել, նշում է թերթը, այլ «ստալինիզմի» ժամանակակից մեկնաբանություն: Հայտնի է, գրում է «ՀԺ»-ն, որ ՀՀԿ-ն բյուջետային աշխատողներին աշխատանքից ազատելու սպառնալիքի տակ ստիպում է առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի պոտենցիալ ընտրողների ցուցակ ներկայացնել անուն, հասցե, հեռախոս...
Պարզվում է՝ ՀՀԿ-ն արդեն անցել Է գործողությունների երկրորդ փուլին, զանգահարում են ցուցակների հեռախոսահամարներով և իբր սոցհարցում են անցկացնում' հետաքրքրվում, թե տվյալ մարդը ում է ընտրելու: Երեկ երաժշտական դպրոց են հրավիրված եղել շենգավիթցի այն ընտրողները, ովքեր հեռախոսով «ճիշտ» պատասխան չեն տվել»: