|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակը» գրում է. «Առաջիկայում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է պատրաստվում թեկնածուական թեզ պաշտպանել։ Թեկնածուականի քննարկումը կլինի, ինչպես ընդունված է՝ բաց, դեկտեմբերի 26-ին, Պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի դահլիճում։
Ուշագրավ է, որ Տարոն Մարգարյանն ավարտել է գյուղինստիտուտը, այժմ էլ գյուղակադեմիայի խորհրդի պատվավոր անդամ է, սակայն որոշել է տնտեսագիտության ոլորտի գիտական թեզ գրել, այն էլ՝ «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով։
ՀՊՏՀ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հիմիկվանից դողն ընկել է Տարոնի ատենախոսության գիտական ղեկավար Կորյուն Աթոյանի «ջանը», քանի որ վախենում են, որ «պաշտպանյալը» ձախողի դիսերտացիայի պաշտպանությունը»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։