|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր բացասական վերաբերմունքն է արտահայտել այն երևույթի նկատմամբ, երբ բոլոր մեծ ու փոքր չինովնիկները ձգտում են անպայման թեկնածուի գիտական աստիճան ունենալ:
«Մեզ մոտ, ցավոք, ատենախոսության պաշտպանությունը դարձել է պետական կառույցներում կարիերա անելու մի մասը: Նման բան աշխարհի և ոչ մի երկրում չկա»,- ասել է նա բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
РИА Новости-ի հաղորդմամբ` Մեդվեդևն ասել է նաև, երբ տեսնում է, որ ամեն մի «լուրջ» ղեկավար «ինչ-որ գիտության թեկնածու» է, ապա իր մոտ կասկածներ են առաջանում: «Մի ժամանակ ես ցանկանում էի դոկտորական գրել: Բայց որոշեցի, որ դրա կարիքը չկա, որովհետև դա շատ ծիծաղելի կլինի»,- ասել է Մեդվեդևը: