|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ով ժողովրդի կողքին է, բարձր է ցանկացած հռետորաբանությունից. այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուհետեւ ուղերձ հղեց ՀՀ քաղաքական ուժերին` ապրիլի 16-ին լինել «Անի Պլազա» հյուրանոցում: «Ամեն մեկն իր ինքնասիրությունը մի կողմ կդնի, եւ մենք ապրիլի 19-ին միասին կստեղծենք համազգային ճակատը»,- հայտարարեց նա:
«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ ապրիլի 23-ի երեկոյան իրենք կմիանան ՀՅԴ երիտասարդների ջահերով երթին, իսկ ապրիլի 24-ին, ակնկալում են, որ Ազատության հրապարակից միասնական` համազգային ուժերով կքայլեն դեպի Հայաստանի ապագան:
«Ով տաքուկ անկյունից իր կուսակցական, իր հատվածական ծածուկ շահը հետապնդեց ժողովրդի թիկունքում, ժողովուրդը չի ներելու»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: