|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Սիրելի՛ հայրենակիցներ․
Բոլորիդ կոչ ենք անում մասնակցել 2022 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 15․00-ին, Ֆրանսիայի անվան հրապարակում կայանալիք հանրահավաքին։ Կանգնելով Արցախի և արցախահայության կողքին, մենք մեր ձայնն ենք բարձրացնելու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման, Հայրենիքի պաշտպանության, մեր ազատ ու անվտանգ ապրելու իրավունքի և պատմական արդարության վերականգնման համար։ Սա, մեզնի՛ց առավել, պահանջում են Հայրենիքի զոհասեղանին պատարագված մեր անմահ հերոսները՝ մեր սուրբ նահատակները։ Նրանք ո՛չ միայն պահանջում, այլև հրամայում են՝ միաբանվե՛լ և ապացուցե՛լ աշխարհին, որ Հային զգետնել ոչ ոք չի կարող, քանի նա ունի ազգային արժանապատվություն և ապրելու հզոր կամք։ Հայը կա՛, ապրո՛ւմ է, կապրի։ Միասնությամբ ոտքի՛ ելնենք…։
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ»
Գևորգ Գևորգյան
«Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ