Փոխարժեքներ
22 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.5938 |
GBP | ⚊ | £ 516.62 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
«Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց է Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու իր մտադրության մասին: Այս հայտարարությունն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է, որ ինքը ոչ միայն կործանել է Արցախի Հանրապետությունը, այլ նաև պատրաստվում է կազմաքանդել՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։ Դա Թուքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագրի ավարտն է, որը Նիկոլի ռեժիմը փաթեթավորելու է «Չորրորդ Հանրապետություն» մոդելի տակ։
Նրանց պատկերացրած նոր հանրապետության մոդելը հետևյալն է ՝ պետություն, որը պետք է ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը, պետություն, որը հրաժարվում է իր անցյալից, իր պատմամշակութային ժառանգությունից, իր ժողովրդի հավաքական իրավունքներից, պետություն, որը պետք է ունենա սահմանափակ զինված ուժեր և իր տնտեսությամբ ու անվտանգությամբ ամբողջապես կախված լինի Ադրբեջանի և Թուրքիայի կամքից։
Այս հրեշավոր ծրագիրը իրականություն կդառնա, եթե Փաշինյանը վերարտադրվի և հանրաքվեով փոխի Սահմանադրությունը՝ փորձելով ժողովրդին դարձնել իր հանցակիցը: Սա մարտահրավեր է մեր ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին և բոլոր դերակատարներին: Այս մարտահրավերը՝ իբրև գոյաբանական վտանգ, պահանջում է համազգային և համահայկական պատասխան։
Մենք այդ մարտահրավերը ընդունում ենք՝ ստանձնելով մեր բաժին պատասխանատվությունը և պատրաստ ենք այդ կարևոր ճակատամարտին։ Մինչ այդ մենք պետք է ձևավորենք համազգային «ՈՉ»-ի ճակատ՝ բոլոր այն ուժերի ու անհատների համար, ովքեր գիտեն, որ՝ անցյալն ուրանալով ապագա չես կառուցի, քո իրավունքներից հրաժարվելով ու անընդհատ զիջելով խաղաղություն չես ունենա, ինքնությունից հրաժարվելով երջանիկ չես ապրի։ Այդ ճակատն ունի հստակ անելիք և ասելիք, համատեղ ուժերով, արդյունավետ մեխանիզմներով, բացահայտել իրականությունը ՝անընդհատ և անդադար, հնարավոր ձևերով ներկայացնել Փաշինյան–Ալիև ծրագրի մանրամասները»,- Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպերպած տոնական երթի ժամանակ ելույթ է ունեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։