|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխության ժամանակ «Ոչ խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լյուբավի Արկուսի փաստավավերագրական «Անտոնն այստեղ է» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է աուտիզմի համախտանիշով մի երեխայի` 4-ամյա Անտոնի մասին, ով ֆիլմի նկարահանման աշխատանքների արդյունքում ավելի է «հարմարվում» շրջակա միջավայրին:
Արկուսը նշել է, որ Սանկտ Պետերբուրգում վերջերս հիմնադրամ է ստեղծվել, որը զբաղվում է աուտիզմի համախտանիշով երեխաների խնդիրների լուծմամբ. «Մենք նաեւ մի հանրակացարան են կառուցել, որտեղ արդեն իսկ ապրում են Անտոնն ու իր մայրը: Օրեր հետո նրանց կմիանան նաեւ այլ մարդիկ, որոնք աուտիզմի համախտանիշ ունեն»:
Հիշեցնենք, որ այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է:
Աղբյուրը` lenta.ru