|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այս շաբաթ Թուրքիայի կինոթատրոններում կսկսվի 9 նոր ֆիլմերի ցուցադրություն, որոնցից մեկը` «Կորուսյալ թռչունները» թուրքական արտադրության է և պատմում է Հայոց ցեղասպանության մասին:
Ըստ Haberturk-ի՝ ֆիլմի սցենարի հեղինակները հայ կինոռեժիսոր Արեն Փերդեջին ու ազգությամբ թուրք Էլա Ալյամաչն են: Գլխավոր դերերում են ծագումով թուրք Դիլա Ուլուջան և Ահմեթ Ուզը, ինչպես նաև հայ Արտո Արսենյանն ու Հերոս Հակոբյանը:
Ֆիլմի գովադային պաստառի վրա գրված է. «Մենք միայնակ մնացինք. կորուսյալ թռչունները՝ Անատոլիայի մի պատմություն»:
Հիշեցնենք, որ ֆիլմը Հայոց ցեղասպանության ժամանակ մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքը կորցրած քրոջ ու եղբոր՝ Մարիամի ու Պետոյի մասին է:
