|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նյու Յորքում հունվարի 23-ին կայացել է Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա են գտնվել ամերիկյան կինոարդյունաբերության անդամները:
Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, ֆիլմի ցուցադրությունից առաջ ներածական ելույթով հանդես է եկել ամերիկհայ դերասան և արձակագիր Էրիկ Պողոսյանը:
«Շնորհակալ եմ, որ ֆիլմն ընտրվել է ակադեմիական մրցանակաբաշխության 10 թեկնածուների շարքում: Որպես Հայոց ցեղասպանությունից փրկվածների թոռնուհու` ինձ համար դա մեծ բան է, ինչը նշանակում է, որ այսքան ժամանակ լռության մատնված այս հարցը համընդհանուր ըմբռնում է ձեռք բերել», - ասել է Նարե Մկրտչյանը:
40 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է Թուրքիայի քաղաքացի մի կնոջ մասին, ով 2015 թվականին պարզում է, որ իր մեծ մայրը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Հիշեցնենք, որ ֆիլմն ընդգրկվել էր Օսկարի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում: