|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆաթիհ Աքընի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատումը» ֆիլմի ցուցադրումը թուրքերը հետաձգել են մինչև դեկտեմբեր:
Ըստ Haberler-ի՝ ֆիլմի պրեմիերան նախատեսվում էր Filmekim-ի ծրագրում, սակայն այն չցուցադրելու որոշում է կայացվել: Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամն այդ մասին հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, որ այդ որոշումը քաղաքական չէ: Որպես ֆիլմի չցուցադրման պատճառաբանություն` նշվում է, թե ֆիլմի թրեյլերը նախատեսվել է ցուցադրել հոկտեմբերի 17-ին, իսկ պրեմիերան կատարել դեկտեմբերին: Դրանց միջև եղած 2 ամսվա տարբերությունը պատճառաբանելով՝ ֆիլմը հանել են ծրագրից:
Նշենք, որ Ֆաթիհ Աքընը հայտնել էր, որ «Հատումը» ֆիլմը առաջինը կցուցադրվի Թուրքիայում: