|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախյան պատերազմի եւ խաղաղության մասին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը դարձել է հավակնորդ մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխության` «ԱՊՀ եւ Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում:
Ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերասան Միքայել Պողոսյանի խոսքերով` այդ անվանակարգում կինոնկարի մրցակիցներն են եղել Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ»-ը (Ուկրաինա), ռեժիսոր Գեորգի Փարաջանովի «Բոլորը հեռացան»-ը (Վրաստան, Չեխիա, Ռուսաստան), Այուբա Շսխոբիդդինովայի «Երկիրն իմ օթեւանն է» (Ուզբեկստան), Պեետեր Սիմայի «Միայնակ կղզին» (Էստոնիա, Բելոռուս, Լատվիա):
Դերասանի խոսքերով` մինչ օրս «Նիկա» մրցանակաբաշխությանը ներկայացված որեւէ հայկական ֆիլմ հավակնորդ չի դարձել այս անվանակարգում: «Նիկա» մրցանաբաշխությունը կկայանա ապրիլի 2-ին Մոսկվայում:
Նշենք նաեւ, որ «Եթե բոլորը…» ֆիլմը ցուցադրվել է նաեւ Մոսկովյան միջազգային կինոփառատոնին` 2012-ի ամռանը: