|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Եկեք այս ռեժիմի ներկայացուցիչների հետ նստենք բանակցությունների սեղանի շուրջը` ֆասիլիտատորների մասնակցությամբ, և քննարկենք նոր ընտրություններ անցկացնելու հարցը. հայտարարել է Վրաստանի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան: Նրա խոսքով՝ ընդդիմությունը պատրաստ է շարունակել բանակցությունները իշխանությունների հետ:
Ըստ Մելիայի՝ ճգնաժամից դուրս գալու միակ ելքն արտահերթ ընտրություններն են:
«Մեր խնդիրը չի եղել և չի լինելու բռնությունը, ճնշումը ինչ-որ մեկի նկատմամբ, քանի որ մենք ճիշտ ենք: Մենք ուզում ենք, որ երկիրը զարգանա: Զգուշորեն, լավատեսորեն կասեի, որ թվում է՝ «Վրացական երազանք»-ում ամեն ինչ պարզ է դարձել, ես նկատի ունեմ Գախարիային, որը երկրորդ քայլը չի կատարել դեպի արյունահեղություն, որ կոչը, հավանաբար, արել են թիմի անդամները»,- ասել է Մելիան:
Հիշեցնենք, որ Գիորգի Գախարիան այսօր հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից։