|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հունվարի 11-ին Ժնեւում ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին անցկացրել է խորհրդակցությունների երկրորդ փուլը ՌԴ նախագահի մերձավորարեւելյան հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի եւ ԱՄՆ պետաքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսի հետ. տեղեկացնում է REGNUM-ը:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են 2012 թ. հունիսի 30-ին ընդունված Ժնեւյան փաստաթղթի հիման վրա քաղաքական որոշման հասնելու կարեւորությունը:
Հանդիպումից հետո Բրահիմին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` խորհրդակցությունների մասնակիցները համակարծիք են, որ սիրիական ճգնաժամից դուրս գալու ռազմական ճանապարհը բացառվում է: «Բոլորս խորությամբ գիտակցում ենք, որ սիրիացի ժողովրդի տառապանքները շատ ձգվեցին: Բոլորս ընդգծեցինք, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, ավերածությունները եւ բռնության բոլոր ձեւերը Սիրիայում»,- ասել է նա` հավելելով, որ կշարունակի բանակցությունները Սիրիայի կառավարության եւ ընդդիմության հետ: