|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունաստանի իշխանությունները չեն կարողանա երկիրը դուրս բերել ճգնաժամից եւ անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել. այսօր գրել է գերմանական «Վելթ» թերթը` վկայակոչելով Արժութա-ֆինանսական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլլի Ռենը:
Մոտ օրերս Բրյուսելում տեղի է ունենալու Եվրախմբի նիստը, որը քննարկելու է Հունաստանին եւ Պորտուգալիային Եվրահանձնաժողովի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրերով օգնություն ցուցաբերելու հարցը:
Հիմնադրամում, ավելի, քան Եվրոպայում հիասթափություն է տիրում բարեփոխումների հունական ծրագրի առնչությամբ, քանի որ բազմաթիվ սխալներ են արվել բյուջեի դեֆիցիտի վերացման գործընթացում: Եթե ԱՄՀ-ն հրաժարվի այս տարվա հունիսին Հունաստանին 12 մլն եվրոյի հերթական վարկային տրանշը տրամադրել, ստիպված օգնության ձեռք կմեկնեն եվրոպական երկրները: Միաժամանակ ԵՄ դիվանագետները սպասում են, որ ԱՄՀ-ն, չնայած կասկածներին, այնուամենայնիվ, կմասնակցի Հունաստանի տնտեսության կայունացմանը:
Օլլի Ռենը թերթին տված հարցազրույցում պարզ նշել է, որ դժգոհ է Հունաստանում իրականացվող բարեփոխումներից: «Ես ասում եմ պարզ ու հստակ. Հունաստանը պետք է արագացնի տնտեսական բարեփոխումները եւ լիովին ապահովի սեփականաշնորհման ծրագրի իրականացնումը»,- ասել է նա` հավելելով, որ տնտեսական այդ ծրագրին այլընտրանք չկա: