|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կանցկացվի 2014-ի սեպտեմբերի 18-ին: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Ալեքս Սելմոնդը. հայտնում է Лента.ру-ն:
Սելմոնդի խոսքերով` քվեարկության իրավունք ունեցող մարդիկ այդ օրը պետք է պատասխանեն միայն մեկ հարցի` «Շոտլանդիան պե՞տք է լինի անկախ պետություն, թե՞ ոչ»: Նման հայտարարությամբ Սելմոնդը հանդես եկել կառավարության նիստի ժամանակ` ներկայացնելով հանրաքվե անցկացնելու մասին նախագիծը: