|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Միացյալ Թագավորության մաս կազմող Շոտլանդիայի կառավարությունը մինչև 2021 թվականը Մեծ Բրիտանիայից անկախանալու հարցով հանրաքվեի անցկացման մասին օրինագիծ կներկայացնի: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Էդինբուրգում խորհրդարանի պատգամավորների առջև ելույթում Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Ստերջենը մանրամասնել է, որ Մեծ Բրիտանիայի`Եվրամիության կազմից դուրս գալու` Brexit-ի գործընթացի դեպքում ապագա Շոտլանդիայի՝ որպես անկախ եվրոպական երկրի ընտրությունը պետք է կայացվի մինչև 2021 թվականի մայիս ամսին կայանալիք շրջանային խորհրդարանի ընտրությունների ավարտը:
Շոտլանդիայի անկախության մասին նոր հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է ստանալ բրիտնական կառավարության հավանությունը, որտեղ այն կարծիքին են, որ ներկայումս նման հանրաքվեի անցկացումը նպատակահարմար չէ:
Հավելենք, որ դեռևս 2014 թվականին անցկացված առաջին հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների կեսից ավելին`55%-ը, դեմ էր քվեարկել Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացմանը: