|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը ողջունել է ԱՄՆ-ի` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդից դուրս գալու որոշումը և շնորհակալություն հայտնել Թրամփին նման որոշման համար. հայտնում է ТАСС-ը:
«Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը երկար ժամանակ դեմ էր նրանց, ում իսկապես հուզում էր ամբողջ աշխարհում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը: ԱՄՆ-ը դարձյալ հաստատել է իր հավատարմությունը ճշմարտությանը և արդարությանը, ինչպես նաև ցույց տվել, որ չի հանդուրժում միջազգային ինստիտուտներում կույր ատելությունը Իսրայելի նկատմամբ»,- ասել է Դանոնը: