|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ կոնգրեսականները բանաձեւ են մշակել, որով առաջարկում են բացառել Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամների կազմից. հայտնում է Axios-ը։
Համաձայն տեղեկատվության՝ կոնգրեսականները պահանջում են «անհապաղ միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրության 23-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու համար և բացառել Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմից»:
ԱՄՆ Կոնգրեսի անդամները կարծում են, որ Ռուսաստանի հատուկ գործողությունը Դոնբասում «հակասում է նրա պարտականություններին ու պարտավորություններին որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ»։