|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հաստատել է Ռուսաստանին կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակից զրկելու անհնարինությունը. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նրանք Անվտանգության խորհրդի մշտական անդամ են։ Մենք չենք կարող սա փոխել։ Բայց մենք կարող ենք նրանց մեկուսացնել այս դիրքում։ Եվ մենք դա արեցինք։ Մեզ հաջողվել է մեկուսացնել նրանց։ Մենք նրանց մեկուսացրել ենք Անվտանգության խորհրդում»,- ասել է նա։
Ըստ Թոմաս-Գրինֆիլդի՝ Վաշինգտոնը պետք է աշխատի կազմակերպությունը բարելավելու ուղղությամբ և շարունակի օգտագործել այդ մարմինը՝ ճնշում գործադրելու համար։