|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները մերժել են Ռուսաստանի առաջարկը՝ դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ անցկացնելու Օդեսայի ողբերգության անկողմնակալ հետաքննություն։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքերը։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Օդեսայի Արհմիությունների տանը գրանցված անկարգությունների ու հրդեհի հետևանքով զոհվել էր 42 մարդ։ Շենքն այրվել էր ինչ-որ մեկի նետած մոլոտովյան կոնկտեյլի պատճառով։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ մարդկանց զոհվելու հիմնական պատճառ է դարձել շնչառության կանգը քիմիական նյութի՝ քլորոֆորմի ազդեցության հետևանքով։ Մի քանի մարդ էլ զոհվել էր հրազենային վնասվածքներից։