|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օդեսայի Արհմիությունների տանը բռնկված հրդեհի պատճառների հետաքննությունը հանգեցրել է անսպասելի եզրահանգումների: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Ուկրաինայի ներքին գործերի նախարարության գլխավոր քննչական վարչության պետ Վիտալի Սակալը հայտարարել է, որ այրված շենքում հայտնաբերվել է քլորոֆորմ:
Քլորոֆորմն անգույն հեղուկ է, դասվում է թմրամիջոցների թվին, առաջացնում է կենսական բոլոր ֆունկցիաների դարձելի կաթված: Նախկինում այն կիրառվում էր հիվանդի անզգայացման ժամանակ: Սակայն հետո հրաժարվեցին քլորոֆորմի կիրառումից` թունավոր լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Օդեսայի Արհմիությունների տանը գրանցված անկարգությունների ու հրդեհի հետևանքով զոհվել էր 42 մարդ: Մինչ օրս էլ շատերը պաշտոնապես համարվում են անհետ կորած:
Մայիսի 19-ին Սակալը տեղեկացրել է, որ ուկրաինացի քննիչների անցկացրած փորձաքննությամբ հաստատվել է այրված շենքի աղբի ու մրի մեջ քլորոֆորմի առկայությունը:
«Քլորոֆորմի գոլորշին շնչելը հանգեցնում է շնչառության կանգի, ինչը տեղի է ունեցել մեր դեպքում: Զոհերից 32-ը մահացել են ոչ թե բարձր ջերմաստիճանից, այլ անհայտ նյութի ազդեցության արդյունքում սրտի կանգից և շնչահեղձությունից»,- ասել է Սակալը:
Մոսկվան դժգոհ է Օդեսայի ողբերգության հետաքննության ընթացքից և պահանջում է դրանում ներգրավել նաև ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին: