|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՌԴ ԶՈւ-ն շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։
Ռուսաստանի ՊՆ-ից հայտնում են, որ «Յուժնի» նավահանգստում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար օգտագործվող օբյեկտները։
«Օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։
«Յուժնի» նավահանգստում (««Յուժնի» ծովային առևտրային նավահանգիստ» պետականձեռնարկություն) բարձր ճշգրտության օդային բազավորման զենքով հարվածների արդյունքում խոցվել են նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար վառելիքաքսուքային նյութերի բեռնաթափման և պահպանման նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ: