|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տաթև Այվազյանը գրում է.
«Դավաճա´ն խզբզանք, դու´ չես տիրապետում իրավիճակին, դու´ չունես այլևս իշխանություն այս երկրում և անգամ քո աշխատասենյակում:
Ի աջակցություն ցուցարարների ես դուրս եմ գալիս ոստիկանության հասարակական խորհրդի կազմից: Այդ կառույցը այլևս պատկանում է կապիտուլյանտ դավաճանին, իսկ իր քմահաճույքները բավարարողները, գործընկերներիս նկատմամբ բռնի ուժ կիրառողները, պատվերով «մարդ ծեծողները» թուրքի հպարտություն են:
Այսօր ոստիկանության դրսևորումները պարզապես խայտառակություն էին, եթե լինեմ հակիրճ: Երևանի կենտրոնում բիրտ ուժ կիրառելով և բերման ենթարկելով տասնյակ հայրենասեր հայորդիների, ընդդիմության, ինչպես նաև լրագրողների:
Ցուցումը մեկն էր` վախեցնել հայրենասեր հասարակությանը և ընդդիմությանը, բայց այդպես էլ չհաջողվեց որևէ ձևով ընկճել այն մարդկանց, ովքեր հանուն բզկտված հայրենիքը փրկելու համար են այսօր պայքարի ելել:
Հ.Գ Տուն մտնելուց ձեր կանանց ու երեխաներին կպատմեք, որ հայրենիքը թուրքին վաճառածին եք պաշտպանում և դրա դիմաց ստանում աշխատավարձ: Ձեր երեխաները ամեն օր պետք է գիտակցեն, որ դուք ծառայում եք թուրքին»: