|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը փետրվարի 4-ին հրապարակել է իր նախընտրական քարոզարշավը:
DW.com-ի հաղորդմամբ` քաղաքական գործչի 114 խոստումների շարքում են ԵՄ կազմից երկրի դուրս գալու շուրջ հանրաքվեի և ներգաղթյալներին ընդունելու համար քվոտաներ սահմանելու հարցերը:
Հաղթանակի դեպքում Լը Պենը մտադիր է երկրի ղեկավարի պաշտոնն ստանձնելուց վեց ամիս անց Frexit-ի մասին հանրաքվե անցկացնել: Բացի այդ, «Ազգային ճակատի» թեկնածուն ցանկանում է Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի միավորված հրամանատարության կազմից և ավելացնել երկրի ռազմական բյուջեն:
Մարին Լը Պենի ծրագրերի մեջ է մտնում ոստիկանության աշխատակիցների թվաքանակը 15 000-ով ավելացնելը և նոր բանտերի կառուցումը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 23-ին, երկրորդը մայիսի 7-ին: