|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ղրիմի Գերագույն խորհուրդը չի պատրաստվում քննարկել Ուկրաինայի կազմից դուրս գալու հարցը: Այդ մասին հայտարարել է գերատեսչության նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը՝ հերքելով ԶԼՄ-ներում տարածված համապատասխան լուրերը:
Նա նշել է, որ նման հայտարարությունները սադրանք են, որոնք նպատակ ունեն վարկաբեկել Գերագույն խորհուրդը և զրկել նրան լեգիտիմությունից:
«Նրանց համար սա օտար հող է: Իսկ մեզ համար Ղրիմը մեր ընդհանուր տունն է: Մեր տան խաղաղությունը մեր ձեռքերում է»,- ասել է նա: