|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրանցի խորհրդարանականներն առաջարկել են օրինագիծ, որով կոչ են անում կրճատել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, հաղորդում է Mehr-ը:
Օրինագիծը կազմված է մեկ հոդվածից եւ մեկ գլխից: Այն քննարկելու օգտին քվեարկել է խորհրդարանի 23 անդամ:
Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը կրճատելու մասին կոչը Թեհրանի Ամիր Քաբիրի անվան համալասարանի մոտ կայացած հանրահավաքին Միացյալ Թագավորության դեսպան Ռոբերտ Մաքեյրի մասնակցության պատասխանն է:
Մաքեյրը մի քանի ժամով ձերբակալվել էր համալսարանի մոտ հանրահավաքին մասնակցելու համար:
Երկրի իշխանությունները մեղադրել էին դեսպանին «ցուցարարների շրջանում որոշ արմատական գործողություններ» հրահրելու գործում ներգրավվածության մեջ:
Ավելի ուշ նրան կանչել էին Իրանի ԱԳՆ, որտեղ հիշեցրել էին, որ «անօրինական հանրահավաքներին օտարերկրյա դեսպանի ներկայությունը բոլորովին չի համապատասխանում որպես մեկ այլ երկրի քաղաքական ներկայացուցչի նրա պարտականություններին»: