|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման նախագծի քննարկումը: Ըստ Analitikaua.net կայքը՝ օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է Ուկրայինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության ժողովրդական պատգամավոր Դարյա Վոլոդինային: Պատգամավորը նշում է, որ աղետն ու ցավն այնքան ահռելի է, որ անհնար է երկար ժամանակ չնկատել այն. հայտնում է Yerkir.am–ը:
Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը կայքի հետ զրույցում արժևորել է պատգամավորի նախաձեռնությունը, որը ցույց է տալիս հումանիզմի, իրականության և արդարության նկատմամբ հետևողական վերաբերմունքը:
Սա վերջին 10 տարում արդեն չորրորդ օրենսդրական նախաձեռնությունն է: Նույն կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովը վերջերս նույնպես օրինագիծ էր ներկայացրել՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման համար: