|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Հրապարակման կապակցությամբ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013 թ. հունվարի 11-ից մինչեւ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Վարդենիսի անձնագրային ծառայության կողմից Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքում հաշվառվել են 33 քաղաքացիներ: Թվով 12 քաղաքացիներ հաշվառվել են փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Բոլոր հաշվառումներն իրականացվել են ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշման պահանջների պահպանմամբ:
Տեղեկացնում ենք նաեւ, որ գոյություն չունեցող տներում հաշվառումներ չեն իրականացվել»: