|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թաիլանդի հետ սահմանային հակամարտության ընթացքում Կամբոջայի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 15-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կամբոջայի տեղեկատվության նախարարությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 11 մարդ է մահացել, ավելի քան 300 հազար մարդ տարհանվել է։
«Երկուշաբթի` ժամը 14:00-ի (Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի) դրությամբ, Թաիլանդի զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով զոհվել է 15 քաղաքացիական անձ, վիրավորվել` 73-ը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Կամբոջայում ավելի քան 400 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։
Դեկտեմբերի 7-ին Թաիլանդի և Կամբոջայի սահմանին վերսկսված զինված հակամարտության ընթացքում Թաիլանդը, վերջին տվյալներով, կորցրել է 25 զինծառայող, տասնյակ մարդիկ վիրավորվել են։