Փոխարժեքներ
11 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 447.21 |
RUB | ⚊ | ₽ 4.5008 |
GBP | ⚊ | £ 517.32 |
GEL | ⚊ | ₾ 141.97 |
Նեպալում առնվազն 34 մարդ է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել սեպեմբերի 8-ին և 9-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով: Այս մասին հաղորդում է Khabarhub լրատվական հարթակը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
Ըստ գերատեսչության տվյալների՝ Նեպալի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 1338 մարդ:
Շաբաթվա սկզբին Կատմանդուում և Նեպալի մյուս քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել կոռուպցիայի և սոցիալական ցանցերի արգելքի դեմ բողոքի ցույցերից հետո: Դրանք հանգեցրել են երկրի վարչապետի հրաժարականին: Բողոքի ցույցերի հիմնական մասնակիցներ են դարձել ուսանողները և Gen-Z երիտասարդական շարժման ակտիվիստները: Ցուցարարները հրկիզել են պետական հիմնակությունների շենքեր, այդ թվում՝ խորհրդարանի, Գերագույն դատարանի, դատախազության շենքերը, և հարձակվել են քաղաքական գործիչների և պաշտոնյաների տների վրա։ Երկրում սահմանվել է պարետային ժամ։
Սեպտեմբերի 9-ին՝ բողոքի ցույցերի ֆոնին իշխանությունները վերացրել են սոցիալական ցանցերի արգելքը։ Սեպտեմբերի 10-ին Gen-Z շարժման ներկայացուցիչները հանդիպել են Նեպալի բանակի շտաբի պետ Աշոկ Ռաջ Սիգդելի հետ՝ քննարկելու ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը։ Ժամանակավոր կաբինետի ղեկավարի պաշտոնում հավանություն է տրվել Նեպալի Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկիի թեկնածությանը, որը հայտարարել է այդ պաշտոնն ստանձնելու պատրաստակամության մասին: