|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում ընտանիքների հանդեպ երկու զանգվածային հաշվեհարդար են տեսել, որոնց հետևանքով, ըստ բժշկական աղբյուրների առնվազն 32 պաղեստինցի է սպանվել, 88-ը՝վիրավորվել, հայտնել է պաղեստինյան Wafa գործակալությունը:
Տեղի առողջապահական իշխանությունները հաստատել են, որ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր պաղեստինցիների զոհերի թիվը հասել է 39 հազար 929-ի, տարբեր աաստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 92 հազար 240 մարդ:
Զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։
Ըստ նույն աղբյուրների, շտապօգնության ծառայությունները չեն կարողանում օգնության հասնել անկլավով մեկ տարածված պատերազմի բազմաթիվ զոհերի և փլատակների տակ կամ ճանապարհներին մնացածներին, քանի որ իսրայելական ուժերը շարունակում են խոչընդոտել շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերի տեղաշարժը: