կարևոր
1351 դիտում, 7 ժամ առաջ - 2025-12-14 15:28
Աշխարհ

Իրանի ԱԳ նախարարն այցելելու է Բելառուս և ՌԴ․ Լավրովի հետ քննարկելու է միջուկային խնդիրները

Իրանի ԱԳ նախարարն այցելելու է Բելառուս և ՌԴ․ Լավրովի հետ քննարկելու է միջուկային խնդիրները

Իրանի արտդործնախարար Աբաս Արաղչին դեկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կայցելի Բելառուս, իսկ դեկտեմբերի 16-17-ը՝ Ռուսաստան։ Նա նախատեսում է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել միջուկային խնդիրները, РИА Новости-ին է հայտնել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«ԱԳ նախարարի այցը Բելառուս և Ռուսաստան կսկսվի այսօր երեկոյան (կիրակի, դեկտեմբերի 14 — խմբ․)։ Երկուշաբթի (դեկտեմբերի 15 — խմբ․) նա հանդիպումներ կունենա Բելառուսում իր գործընկերոջ և այդ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Երեքշաբթի և չորեքշաբթի (դեկտեմբերի 16-17 — խմբ․) նախարարի համար նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ», — հայտնել է Բաղային։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ դեկտեմբերի 16-ին Արաղչին կհանդիպի Պետդումայի ներկայացուցիչների, իսկ դեկտեմբերի 17-ին՝ Սերգեյ Լավրովի հետ։