|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սոչիում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի իրավիճակը Իրանում և կայունացումը Սիրիայում: Այդ մասին լրագրողներին ասել է ԱՄՆ-ի` Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը. հայտնում է РИА Новости-ն:
«Իրանը օրակարգում կլինի: Իրանը ապակայունացնող դեր ունի Սիրիայում: Մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է Սիրիայից իրանական ուժերին հանելուն: Մենք գիտենք, որ ՌԴ-ի շահերից է բխում Սիրիայի կայունացումը, և քանի դեռ Իրանն օգտագործում է Սիրիան որպես հարթակ իր արտաքին քաղաքական նպատակները առաջ տանելու համար, այն կայուն չի լինի»,- ասել է Հուքը: