|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Եվրամիության միջուկային էներգիայի գծով մասնագետները մարտի 16-ին տեղի ունենալիք նիստում պետք է քննարկեն մոտ ապագայում ատոմային էներգիայից հրաժարվելու հնարավորությունը. հայտարարել է ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերը:
Նա խորհրդակցություն է հրավիրել` Ճապոնիայում միջուկային ճգնաժամի լույսի ներքո քննարկելու ԵՄ երկրների համակարգված քաղաքականությունն այդ հարցում:
«Մենք` Եվրոպան, պետք է քննարկենք այն հարցը, թե կարո՞ղ ենք մոտ ապագայում ապահովել մեր պահանջներն առանց ատոմային էներգիայի»,- ելույթ ունենալով գերմանական ARD հեռուստաալիքով` ասել է Էթինգերը:
Մարտի 14-ին Գերմանիայի կառավարությունն արդեն որոշել է չերկարացնել իր ատոմակայանների շահագործման ժամկետը: