|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել չեզոքացնել երկրում գործող բոլոր ատոմակայանները. մինչեւ 2022 թվականը ոչ մի ատոմակայան չի լինի. հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ էներգետիկ քաղաքականության հարցերով էթիկայի հանձնաժողովը կառավարությանը առաջարկել էր լիովին հրաժարվել ատոմային էներգիայից: Հանձնաժողովի անդամները կարծիք էին հայտնել, որ ատոմակայանների փակման հետեւանքով առաջացած էներգիայի պակասը կարելի է լրացնել` այլ աղբյուրներից էներգիա ստանալով:
Գերմանիայի հասարակությունը նույնպես կողմ է այս որոշմանը. օրեր առաջ ատոմակայանների շահագործման դեմ բողոքի ակցիաներ էին անցկացվել 21 քաղաքում. փողոց էր դուրս եկել մոտ 160 հազար մարդ: