|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել միջուկային տերություններին վերսկսել երկխոսությունը և ապահովել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի (CTBTO) անհապաղ ուժի մեջ մտնելը։ Այս մասին հայտնում է «Կազինֆորմ»-ը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ։
«Կամավոր հրաժարվելով մոլորակի չորրորդ խոշորագույն միջուկային զինանոցից՝ Ղազախստանը պատմական ընտրություն կատարեց խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման օգտին։ Այս որոշումը բավարարեց ղազախստանցիների ձգտումները և ցույց տվեց մեր պետության պատասխանատվությունը ապագա սերունդների ճակատագրի համար»,-նշել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նա ընդգծել է Աստանայի անսասան աջակցությունը միջուկային զինաթափման համաշխարհային շարժմանը և կոչ է արել բազմակողմանի քայլեր ձեռնարկել զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքը նվազեցնելու համար։