|
Փոխարժեքներ
24 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.38 |
| EUR | ⚊ | € 426.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.3633 |
| GBP | ⚊ | £ 497.87 |
| GEL | ⚊ | ₾ 140.01 |
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի առաջին փուլում ներառված 43 բազմաբնակարան շենքերից 40-ում արդեն իսկ տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, անցկացվել են արտաքին և ներքին լուսավորության նոր համակարգեր, տեղադրվել լուսադիոդային լամպեր։ Նշենք, որ ծրագիրը ներառում է 90 շենք:
Քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության աջակցող խմբի ներկայացուցիչներն այցելել են շենքեր և ծանոթացել կատարված աշխատանքներին, համակարգի արդյունավետությանն ու էներգախնայողության ցուցանիշներին: Նշվել է, որ մյուս շենքերում աշխատանքներն ընթացքի մեջ են: