|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ծրագրում է այցելել Թուրքիա` հակահրթիռային համակարգերի տեղակայման հարցեր քննարկելու:
Ինչպես տեղեկացնում է թուրքական TRT հեռուստաալիքը, այդ մասին Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը:
«Թուրքիան տարածաշրջանում առաջատար երկիր է, ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակից եւ մեր ռազմավարական գործընկերը»,- ասել է նա: Ռոգոզինի խոսքերով` հակահրթիռային համակարգերի տեղակայման հարցերում Թուրքիայի վերաբերմունքը շատ կարեւոր է:
«Հոլիվուդյան ոճով Իրանին հրեշ դարձնելու փորձերը ոչ մի ընդհանրություն չունեն իրական վիճակի հետ: Մենք հանդես ենք գալիս Սեւ ծովում օտարերկրյա նավերի ներկայության դեմ»,- նշել է նա: