|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ուկրաինական էներգահամակարգը կոլապսի շեմին է։ Այս մասին գրում է «The Washington Post»-ը` նշելով, որ ուկրաինական մարզերը կապող էլեկտրաէներգիայի հաղորդիչ համակարգերը շարքից կարող են դուրս գալ։
«Եթե երկրի արևելքը լիակատար բլեքաութի եզրին չէ, ապա շատ մոտ է դրան», - թերթը մեջբերում է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի խոսքերը:
Ըստ «The Washington Post»-ի` Կիևի բնակիչները օրական մինչև 16 ժամ անցկացնում են առանց էլեկտրականության, իսկ ձեռնարկությունները հիմնականում աշխատում են գեներատորներով:
Ուկրաինայի ամբողջ տարածքում էլեկտրականության զանգվածային անջատումները սկսվել են հոկտեմբերի 10-ին։ Իշխանությունները հայտարարել են էներգետիկ ցանցերի և կոմունալ համակարգերի վնասման մասին։ Էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը հայտարարել է, որ շատ բարդ իրավիճակ է։
Նոյեմբերին Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ երկրում վնասվել են բոլոր խոշոր ջերմային և հիդրոէլեկտրակայանները, ինչի հետևանքով զգալիորեն նվազել են էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորությունները։ Միաժամանակ բնակիչների կարիքները գտնվում են նույն մակարդակում։
«Google Trends» ծառայության տվյալներով՝ Ուկրաինայում երկրորդ տարին անընդմեջ «էլեկտրաէներգիայի անջատումներ» հարցումը ամենատարածվածներից մեկն է։