կարևոր
337 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-15 15:25
Հասարակություն

Մի օրենքում 18 ամիս է նշված, մեկ այլ օրենքում՝ 24 ամիս, ինչպե՞ս է համապատասխանեցվեու․ Մանուկյանը՝ Պապիկյանին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 15-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել երկու օրենսդրական նախաձեռնության:

Քննարկվել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանել 18 ամիս: Օրենքի գործողությունը տարածվելու է 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:

Մանրամասն՝ տեսանյութում։