կարևոր
337 դիտում, 3 ժամ առաջ - 2025-12-15 14:27
Իրավական

Վարդան Ղուկասյանի գործով նիստը հետաձգվել է. չեն ներկայացել քաղաքապետի դեմ ցուցմունք տված վկաները

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով դատական նիստը։ 

Դատական նիստին  վկաներ Կարեն Եղիազարյանը, Արմեն Մինասյանը և Արտյոմ Մազմանյանը, որոնք թեև պատշաճ ծանուցված են եղել, չեն ներկայացել դատական նիստին։ Վերջիններիս նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց՝ հարկադրաբար դատարան ներկայացնելու տեսքով։ Ինչ վերաբերում է մյուս չներկայացած վկաներին, ապա նրանց ծանուցված լինել-չլինելու վերաբերյալ դատարանը տեղեկություն չունի։    Քաղաքացի Աիդա Սաֆարյանը, որը դատարանում էր այսօր և միջնորդել էր՝ իրեն գործով որպես վկա ներգրավել և հարցաքննել, այսօրվա նիստում չհարցաքննվեց, դատարանը բավարարեց միջնորդությունը, բայց Սաֆարյանը կհարցաքննվի մյուս վկաներից հետո՝ ըստ հաջորդականության։ Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին։ 

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը, ինչպես նաև՝ Սաշա Զաքարյանը, Արմեն Մաթևոսյանը։  Քրեական գործը կապված է Գյումրի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարման հետ։